News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպան Թուրքիային չէր ֆինանսավորում այնքան, որքան Անկարան ակնկալում էր: Եվ դա նույնպես չէր կարող չազդել հարաբերությունների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունը կարող է ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի վրա, քանի որ վերջինս ավելի շատ է հեռացել ժողովրդավարական սկզբունքներից եւ վերջնականապես վերածվել ավտորիտար պետության։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն Անկարային 20 տարի շարունակ խոստացել է, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, եթե կատարի մի շարք պայմաններ: Սակայն այդ պայմանները ամեն տարի ավելացել էին: «Եվ նույնիսկ այն փաստը, որ Թուրքիան օգնել է միգրանտներին եւ ճանապարհ բացել դեպի Եվրոպա, դարձել էր կարեւոր խնդիր»,-ավելացրել է Ցիգանոկը՝ հիշեցնելով, որ Էրդողանը բավական դաժանորեն ճնշեց ռազմական հեղաշրջման փորձը: Սա, փորձագետի կարծիքով, վերջիվերջո հանգեցրել է Թուրքիայի դանդաղ հեռացմանը ՆԱՏՕ-ից, ինչի վկայությունն է Ս-400 նորահույն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման  մասին որոշումը:

Միեւնույն ժամանակ, ռազմական փորձագետը նշել է,  որ ԱՄՆ-ն դեռեւս մեկ տարի առաջ էր կազմակերպել  Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ամերիկյան ռազմակայանում պահվող իր միջուկային զինամթերքի հեռացումը: Սա, փորձագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համագործակցության հույս չի կապում:

Անատոլի Ցիգանոկը համոզմունք  է  հայտնել, որ նման իրավիճակում Թուրքիան հազիվ թե ցանկանա  միանալ Եվրամիությանը: Նա ընդգծել է, որ Անկարայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում  առաջացած ճեղքերը ժամանակի հետ ավելի կխորանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Ամենաշատ