News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդներից եւ հիմնադիրներից մեկը՝ Իմադ ալ Ալյամին, գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Sama News պորտալը:

Ինչպես նշել է իսլամիստների պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարխումը, խոսքը դժբախտ պատահարի մասին է: «Ալ Ալյամին սեփական տանը իր անձնական զենքն էր ստուգում եւ պատահաբար կրակել է ինքն իր վրա», - ասել է նա: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ բժիշկները վիրահատել են նրան, սակայն հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նշենք, որ Իսրայելը դեռ 2007 թվականին էր ավելացրեց Ալյամիին ֆիզիկական ոչնչացման ենթակա իսլամիստների առաջնորդների ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ