News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով առաջին նիստի ժամանակ, այսօր՝ հունվարի 9-ին, Պավել Մանուկյանը հետաքրքրվեց, թե ու է գործով տուժող, դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Պավել Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ իր հերթին հայտարարեց. «Մենք նույնիսկ չգիտենք, թե դատավորն ինչ կարծիք ունի այս ամենի մասին: Դատավորը որեւէ կերպ այս գործի նախաքննության ընթացքում որեւէ արձագանք, որեւէ դիմում, որեւէ հաղորդում չի ներկայացրել: Հիմա քննվում է մի գործ, որ վիրավորվել է Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը, բայց մենք չգիտենք նրա կարծիքը: Նախ, նախաքննության փուլում պետք է հարցաքննվեր դատավոր Արտուշ Գաբրիլյանը և ասեր արդյոք վիրավորվե՞լ է, թե՞ոչ, ամբաստանյալն էլ պետք է հարցաքններ դատավորին, եթե իհարկե Արտուշ Գաբրիելյանը Պավել Մանուկյանի դեմ ցուցմունք տար։ Բայց Արտուշ Գաբրիելյանը ցուցմունք չի տվել, չի հարցաքննվել։ Մեղադրանքի հիմքում դրվել է կարգադրիչների ուղղորդված կարծիքները, այսինքն` կարգադրիչներն են ասել, որ դատավորը վիրավորվել է, թե ոչ։ Պաշտպանական կողմը գտնում է, որ նման գործն այս հիմքով ենթակա է կարճման»,-ասաց Պետրոսյանն ու միջնորդեց կարճել գործը։

Դատավորն Սերգեյ Մարաբյանն այս առնչությամբ նշեց, որ հետաձգում է միջնորդության քննարկումը, դրան կանդրադառնան դատաքննության ավարտին՝ ապացույցները հետազոտելուց հետո։

Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց դատակոչի ցուցակը լրացնել և դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատակոչել. «Օրինակ՝ ես ուզում եմ պարզել Արտուշ Գաբրիելյանը վիրավորվե՞լ է,թե՞ ոչ»։

Պավել Մանուկյանը եւս միացավ միջնորդությանը՝ նշելով. «Ուզում եմ տեսնել Արտուշ Գաբրիելյանին, համ էլ կարոտել եմ։ Ես սկզբից ասել եմ, որ ինքը լավ մարդ է, իր հետ քեֆի էլ կգնամ, բայց որպես դատավոր ինքն ուղղորդված է, ինքն անզոր է»։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի».«Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Տպել
Ամենաշատ