News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գնաճի ազդեցությունը չափազանց բացասական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո որոշ ապրանքատեսակների, ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքների գները, անխուսափելիորեն կբարձրանան, ինչը հետագայում կհանգեցնի Հայաստանում սպառման նվազմանը:

«Մինչդեռ գնաճը բոլոր ժամանակների տնտեսության անբաժանելի մասն է, սակայն դրա տեմպերը չպետք է գերազանցեն բնակչության եկամուտների աճին եւ այդպիսով բացասական ազդեցություն ունենան», - նշել է տնտեսագետը:

Ստեղծված հանգամանքներում, ըստ նրա, կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել գնաճի ճնշումները փոխհատուցելու համար, մասնավորապես` ակտիվ աշխատել նոր աշխատատեղերի ստեղծման եւ բնակչության եկամուտների ավելացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սկիզբը Հայաստանում նշանավորվեց սպառողական շուկայում գների բարձրացման ալիքով, ինչը սպասելի էր նոր Հարկային օրենսգրքի եւ ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որը Հայաստանի համար երկամյա արտոնյալ ժամկետի ավարտի կապակցությամբ նախատեսում է նոր մաքսային դրույքներ:

2018-ից մինչեւ 2022 թվականը ակնկալվում է երրորդ երկրներից ներկրվող 800 ապրանքատեսակների աստիճանական աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ