News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 24
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Ամանորի գիշերը՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2018 թվականի հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի մի շարք հանգամանքներ։ Մեկ անձ կալանավորվել է, եւս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Իսկ բացահայտման ուղղությամբ կատարած աշխատանքների ընթացքում դրսեւորած մասնագիտական բարձր պատրաստվածության համար Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը եւ  ՀԿԳ ավագ քննիչ Տ.Թադեւոսյանը պարգեւատրվել են։

2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից գողություն է կատարվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ տեղում պարզել, որ  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը եւ հափշտակել առկա կանխիկ գումարը եւ քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվել դեպքի վայրի զննություն, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ եւ  ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի   հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը, ինչպես նաեւ՝ պարզվել Ամանորի գիշերը գրասենյակից հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ գողության իրականացումը ծրագրվել է դեռեւս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Երեւանի մի բնակչի հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներինն Երեւանի բնակիչը գնացել է Վանաձոր քաղաք, ուսումնասիրել եւ ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին եւ դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել նրա մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին եւ կրկնօրինակել այն:

2017թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, կառավարիչը մասնաճյուղի գանձապահից վերցրել է վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկրորդ փականի բանալին, այն դրել փականի մեջ՝ պատրանք ստեղծելով իբր փակել է փականը՝ իրականում բաց թողնելով այն:

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչը  դրամապահոցից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդեր եւ առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, Երեւանի բնակիչը, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը եւ գումարը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված գումարի եւ զարդերի մի մասը՝ 90.600.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՝65 փաթեթում, ինչպես նաեւ՝ 803.000 հազար ՀՀ դրամ եւ 4.854 ԱՄՆ դոլար։

Կառավարիչն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Հունվարի 8-ին քննիչը որոշում է կայացրել Երեւանի բնակչին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանում հարազատների կողմից «պատվի համար» սպանված երիտասարդ զույգ է հայտնաբերվել
Պակիստանում տարեկան 1000 կին «պատվի համար» սպանության զոհ է դառնում․․․
«Դա ավելի վիրավորական էր, քան մի երկու հատ ոսկին»․ Անատոլի Գնունու տան գողությունը չի հայտնաբերվել
Բացարձակապես ոչ մի նորություն չկա, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ, վարկածներ չկան․․․
Համբուրգում դստերը եւ կնոջը դաժանորեն սպանած միգրանտին ցմահ ազտազրկման են դատապարտել
Մարդասպանի դաժանության մասին հատուկ նշվել է դատարանում․․․
Դանակահարություն Երեւանում. կասկածյալն ու տուժողը նախկինում դատապարտված են եղել
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության ծառայողները պարզել էին, որ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է…
«Խփում էր ու ասում էր՝ վնաս կտամ». Համաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել
Հոպարս ա ասել, որ անեմ, ինքը ձեւերը սովորացրել ա՝ ինչպես բացեմ փականները...
Մասիսի քաղաքապետի գործը դատախազությունը հետ է ուղարկել ՔԿ՝ լրացուցիչ նախաքննության
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկվել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար...