News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին, որ ձգտելով գրավել ողջ Մերձավոր Արեւելքը, Իրանը պատրաստվում է Սիրիա ուղարկել 100 հազար շիա զինյալների: Այս մասին  Երուսաղեմում ՆԱՏՕ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է The Times of Israel-ը:

Եթե Սիրիա զինյալներ ուղարկելու Իրանի ծրագրերը իրականանան,  Արաբական հանրապետությունում տեղի կունենա արմատական սուննի եւ շիա ուժերի բախումը, որի արդյունքում միլիոնավոր փախստականներ կփախչեն  Եվրոպա, զգուշացրել է Նեթանյահուն:

«Ու՞ր է գնում մարդկային հոսքը: Եվրոպա: Ո՞վ է դրան խանգարում այս պահին: Իսրայե՞լը: Այժմ Իսրայելը գործում է միայնակ: Բայց ես պնդում եմ, որ սա մեզ համար ընդհանուր շահ է», - ասել է նա:

Բացի այդ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի հետախուզության շնորհիվ հնարավոր եղավ կանխել մի քանի տասնյակ ահաբեկչական հարձակումներ, այդ թվում եվրոպական քաղաքներում: «Դրանցից մի քանիսը կարող էին Եվրոպայի պատմության մեջ ամենախոշոր, մեծ թվով զոհերով հարձակումները լինեին, , քանի որ դրանք ծրագրված էին քաղաքացիական ավիացիայի միջոցով: Իսրայելը կանխեց այն եւ այդպիսով օգնեց փրկել շատ եվրոպացիների կյանքը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ