News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները որեւէ ապացույց չունեն առ այն, որ ամերիկացի դիվանագետները  իսկապես հարձակման են ենթարկվել Հավանայում: Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարարության ԱՄՆ դեպարտամենտի տնօրեն Խոսեֆինա Վիդալը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «մի քանի ամիս տեւած հետաքննությունը ցույց է տվել, որ որեւէ հարձակում չի եղել»:

Վիդալը կտրականապես հերքել է Հավանայի մասնակցությունը առողջության հետ կապված միջադեպերին, որոնց մասին հայտնել էին ԱՄՆ դիվանագետները:

«Կուբան երբեք որեւէ քայլ չի ձեռնարկել եւ չի ձեռնարկի դիվանագետներին ֆիզիկական վնաս պատճառելու համար, թույլ չի տվել եւ թույլ չի տա անել դա նաեւ երրորդ անձանց: Կուբայի կառավարությունը գիտի իր պարտականությունների մասին եւ իրականացնում է դրանք օրինակելի կարգով»,-ասել է Կուբայի ԱԳՆ-ի ԱՄՆ դեպարտամենտի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ