News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

81 տարեկանում մահացել է Սատիրայի թատրոնի ամենահին առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է «տեւական ծանր իվանդությունից հետո»:

Դերասանի հետ հրաժեշտի եւ թաղման օրը կհայտարարվի ավելի ուշ:

Միխայիլ Դերժավինը ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում՝ Վախթանգովի թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Միխայիլ Ստեփանովիչ Դերժավինի ընտանիքում:

1959-1967 թվականներին Դերժավինը աշխատել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոնում, ապա՝ Սատիրայի թատրոնում: Դերասանը խաղացել է տասնյակ ֆիլմերում եւ մուլտֆիլմեր է հնչունավորել, ստացել է մի քանի շքանշան, այդ թվում ` «Հայրենիքի առջեւ մատուցած ծառայությունների համար» III եւ IV աստիճանի շքանշաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ