News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթ բիթքոինն էժանացել է, քանի որ ներդրողների հետաքրքրությունն ավելի շատ ձգում են նոր վիրտուալ արժույթներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

CoinMarketCap պորտալի տվյալներով՝  բիթքոինը էժանացել է 6,76 տոկոսով՝ հասնելով 14,3 հազար դոլարի։ Bitfinex բորսայում կրիպտոարժույթը  եւս էժանացել է 7,65 տոկոսով՝ հասնելով  մինչեւ 14,1 հազար դոլարի, GDAX-ում՝ 7,46 տոկոսով՝ հասնելով  մինչեւ 14,1 հազար դոլարի։ Coindesk պորտալի տվյալներով՝ հաշվի առնելով բիթքոինի դոլարային արժեքով միջին գինն  աշխարհի խոշորագույն չորս կրիպտոարժույթային բորսաներում՝ բիթքոինն էժանացել է 2,58 տոկոսով՝ հասնելով մինչեւ 14,06 հազար դոլարի։

Վերջին ժամանակներս ներդրողները ավելի շատ ուշադրություն են դարձնում նոր սահմանափակ ոլորտային կիրառություն ունեցող կրիպտոարժույթներին։  Այսպես, շուկայի  հետաքրքրությունը գրավել է ֆոտոսարքավորումներ արտադրող ամերիկյան Kodak ընկերության հայտարարությունը նոր լուսանկարիչների համար KodakCoin կրիպտոարժույթ եւ սեփական բլոկչեյն հարթակ թողարկելու մասին։  Ընկերության բաժնետոոմսերը սրանից հետո թանկացել է 119 տոկոսով։

Բացի այդ, համաձայն CoinMarketCap տվյալներով՝ Dentacoin կրիպտոարժույթը, որը նախատեսված է ստոմոտոլոգիական միջավայրում օգտագործման համար, երկուշաբթի հասել է 2,3 միլիարդ դոլար կապիտալիզացիայի։ Այսսպես, կրիպտոարժույթի կապիտալիզացիան հունվարի սկզբին աճել է մոտավորապես 15 անգամ։

Ինչ վերաբերում է մյուս կրիպտոարժույթներին, ապա Ethereum-ը թանկացել է 15,94 տոկոսով՝ հասնելով 1,4 հազար դոլարի, Ripple-ը  նվազել է 20․1 տոկոսով՝  հասնելով 1,9 դոլարի, Bitcoin Cash-ը  թանկացել է  3,5 տոկոսով՝ հասնելով  2,5 հազար դոլարի,  ցույց են  տալիս CoinMarketCap-ի տվյալներից։

Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան, ծառայության տվյալներով, ներկա դրությամբ կազմում է 718,9 միլիարդ դոլար, բայց բիթքոինի բաժինն ընդհանուր կրիպտոարժույթի շուկայում 33 տոկոսն է կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ