News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկա արտադրող ամերիկյան Boeing կոնցեռնը հաճախորդներին 763 օդանավ է մատակարարել, որը մեկով ավելի է, քանի ռեկորդային 2015-ին, նշված է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Boeing-ի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը 6-րդ տարին անընդմեջ մատակարարումների թվով առաջ է անցնում գլխավոր մրցակցից՝ եվրոպական Airbus-ից: Airbus-ը իր ցուցանիշները կհրապարակի հաջորդ շաբաթ:

Դրանից զատ, Boeing-ն անցյալ տարի 912 օդանավի պատվեր է ստացել: 2017-ի վերջին Boeing-ը ռեկորդային թվով՝ 5864 օդանավի պատվեր է ունեցել, ինչը կապահովի 7 տարի ընկերության արտադրական հզորությունների գործարկումը:

Այդ թվում են ամենատարածված մոդելի նեղֆյուզելյաժային Boeing 737 մոդելի պատվերները, որոնք անցյալ տարի 35 տոկոսով աճել են՝ մինչեւ 745 միավոր: Այս օդանավերի արտադրությունը ամսական 47-ի է հասել:

Դրա հետ մեկտեղ լայնֆյուզելյաժային Boeing 747 օդանավի պատվերները մեկ տարի առաջ 28-ից մինչեւ 12 են նվազել, աշխարհում անցում են կատարում ավելի խնայողական մոդելներին:

Boeing-ի արժեթղթերը երեքշաբթի 2,7 տոկոսով թանկացել են, վերջին 12 ամիսներին ընկերության կապիտալիզացիան աճել է ավելի քան 2 անգամ եւ կազմում է 184,7 մլրդ դոլար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ