News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Արեւելքի եւ Արեւմուտքի հարաբերություններն արմատապես փոխակերպվել են, քանի որ համարվում էր, որ վերջին 500 տարիներին այդ հարաբերություններն ընթացել են գերազանցապես Արեւմուտքի շահերի առաջմղման նշանի ներքո: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած երեւույթ աշխարհում ընթացող գլոբալ գործընթացների անդրադարձն է: «Ժամանակակից Չինաստանի որպես գերտերություն ձեւավորումը, ինչպես նաեւ Հնդկաստանի առաջընթացը եւ Ռուսաստանի վերածնունդը իրավիճակը զգալիորեն փոխել են»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի  դիմակայությունը հիշեցնում է Կարիբյան ճգնաժամի իրավիճակը, որը բռնկվեց 1962 թվականին եւ կարող էր միջուկային պատերազմի հանգեցնել:

Հարությունյանը միաժամանակ նշեց, որ Վաշինգթոնի քաղաքականությունն ուղղված է ոչ այնքան Հյուսիսային Կորեայի դեմ, որքան նրա դաշնակից Չինաստանի: Քաղաքագետը ընդգծեց, որ լրատվամիջոցները ոչ միշտ են հանրությանը համարժեք ներկայացնում այն, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Կորեայում՝ երբեմն դրսեւորելով կողմնակալ վերաբերմունք:

Փորձագետի գնահատմամբ՝ այս դիմակայության առաջին փուլում Հյուսիսային Կորեան փոքր խորհրդանշական հաղթանակ է տարել, քանի որ կարողացել է ոչ միայն իր միջուկային ծրագիրը ստեղծել, այլեւ խուսափել խոշոր պատերազմից՝ իր հարեւան Հարավային Կորեայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելով:

Դրանից զատ, ինչպես կարծում է Հարությունյանը, Երկրորդ համաշպարհային պատերազմից հետո վերացել է այնպիսի երեւույթի ընդհանուր հասկացությունը, ինչպիսին «Արեւմուտքն» է, քանի որ անգլոսաքսոնական հանրույթը, որը գերակայող է համարվում արեւմտյան աշխարհում, սկսել է հետեւել ոչ թե գլոբալ, այլ ավելի սահմանափակ եւ տեղային շահերին՝ իրեն դնելով որոշ սահմանափակ շրջանակների մեջ, իսկ Եվրոպայի շատ այլ երկրներ, ինչպիսին է Ֆրանսիան, սկսել են ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել եւ մի քանի անգամ հանդես են եկել Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման ու Վաշինգթոնի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ