News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնական Toyota Motor եւ  Mazda Motor ավտոարտադրողները նախատեսում են համատեղ ներդրում կատարել Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում 1,6 մլրդ արժողությամբ գործարան կառուցելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Համատեղ գործարան կառուցելու որոշումը հայտարարվել էր օգոստոսին, սակայն թե որտեղ էր այն գտնվելու, չէր հաղորդվել։

Սպասվում է, որ 2021 թվականին նախատեսված գործարանի բացումը կստեղծի 4 հազար  նոր աշխատատեղ։ Ձեռնարկությունը տարեկան  կթողարկի  շուրջ 300 հազար մեքենա՝ մեծամասամբ  Toyota Corolla եւ Mazda քրոսովերներ։

Նշվում է, որ Ալաբամայում գործում են մեքենաների արտադրության երեք այլ գործարաններ, որոնք պատկանում են գերմանական Daimler-ին, ճապոնական Honda-ին եւ հարավկորեական Hyundai-ին։ Daimler-ը սեպտեմբերին հայտարարել էր այս նահանգում գտնվող իր գործարանի հզորության ընդլայնման համար լրացուցիչ 1 մլրդ դոլար ներդնելու  պլանների մասին։

Բացի այդ, Հենթսվիլում է գտնվում աշխարհում  ամենամեծ Toyota-ի շարժիչներ արտադրող  գործարանը։ 2016 թվականին  այն թողարկել է ավելի քան 702 հազար շարժիչ։

Mazda-ի բաժնետոմսերը չորեքշաբթի թանկացել են 0,7 տոկոսով, Toyota-ի արժեթղթերի գները աճել են 2,2 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ