News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ դադարել են մեծ ուշադրություն դարձնել ամանորյա սեղանի շքեղությանը եւ փորձում են խուսափել անիմաստ ծախսերից: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Սակայն, դիետոլոգի կարծիքով, դա մեծապես պայմանավորված է երկրում տիրող սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակով: «Ոչ բոլորը կարող են իրենց շքեղ ամանորյա սեղան թույլ տալ: Բայց եթե ցանկությունը շատ մեծ է, ես գիտեմ դեպքեր, երբ ոմանք գնում են բանկ եւ հատուկ վարկ են վերցնում դրա համար», - ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է տոնական օրերին հաճախակիացող մարսողական խնդիրներին, դիետոլոգը նշեց, որ, որպես կանոն, այդ խնդիրները ծագում են ժամկետանց սննդի, վատ որակի ալկոհոլի օգտագործման, ինչպես նաեւ կերակրատեսակների եւ նախուտեստների ոչ պատշաճ համադրության հետեւանքով: Ալկոհոլային խմիչքներից եւ ճարպային սննդից օրգանիզմը ջրազրկվում է: Այդպիսի դեպքերում պետք է ավելի շատ ջուր խմել, քան՝ շաքարավազի բարձր պարունակությամբ գազավորված ըմպելիքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ