Վերջին օրերին Հնդկաստանի հյուսիսում, որտեղ ավելի քան 200 միլիոն մարդ է բնակվում, արտասովոր ցուրտ եղանակի հետեւանքով ավելի քան 40 մարդ է մահացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IANS գործակալությունը:
Վերջին շաբաթվա ընթացքում այս երկրում ռեկորդային ցրտեր են գրացնվել. որոշ շրջաններում նվազագույն ջերմաստիճանը տատանվում էր 2.9-ից մինչեւ 7.5 աստիճանի միջեւ: Ընդ որում, երկրում կենտրոնացված ջեռուցում չկա: Ընդհանուր առմամբ, հունվարի 5-ից ցրտի հետեւանքով 143 մարդ է մահացել, որոնց թվում կան նաեւ երեխաներ: