News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցյալ տարին թեժ էր տորենտների արդյունաբերության համար. դրանցից շատերը արգելափակվեցին հեղինակային իրավունքի խնդիրների պատճառով: Techworm կայքը ներկայացրել է լավագույն անվճար տորենտ կայքերի ցանկը նրանց համար, ով ցանկանում խաղեր, կինոնկարներ, երաժշտություն, հեռուստահաղորդումներ եւ էլեկտրոնային գրքեր ներբեռնել:

The Pirate Bay

2003 թվականին հիմնադրված The Pirate Bay (TPB) տորենտ կայքը «տորենտների թագավորն է»: TPB-ն հիմնականում ժամանցային մեդիաների կայք է, որտեղ այցելուները կարող են մագնիսական հղումներ ու տորենտ ֆայլեր որոնել եւ բեռնել, ինչը հեշտացնում է BitTorrent-ի օգտվողների կողմից համատեղ ֆայլերի օգտագործումը: Ներկայումս այն աշխատում է իր օրիգինալ .org դոմենով:

Zooqle

Zooqle-ը նորություն է peer-to-peer (P2P)/torrenting-ում՝ հհիանալի եւ օգտվողների համար ինտուիտիվ առումով հասկանալի ինտերֆեյսով: Zooqle-ի կայքում բացված պատուհաններ եւ գովազդներ չկան: Ավելի քան 1300 հեռուստահաղորդումները եւ  30,000 ֆիլմերը դիտելու համար հարկավոր է կայքում անհրաժեշտ տեղեկատվություն գրանցել՝ էլեկտրոնային փոստի հասցե, օգտագործողի անուն եւ գաղտնաբառ գրանցման համար:

1337X

2007 թվականին ստեղծված 1337X-ը լավագույն եւ ամենատարածված տորենտ կայքերից մեկն է: Այս կայքից բեռնումը իրականացվում է անվճար: Կայքի տրաֆիկի մեծ մասը Մեծ Բրիտանիայից է:

TorrentDownloads

TorrentDownloads-ը գոյություն ունի արդեն մի քանի տարի: Ինչպես այլ շատ կայքեր, այն եւս ակտիվորեն արգելափակվում է բազմաթիվ երկրների պրովայդերների կողմից: Այնուամենայնիվ, կայքը ծաղկում է լայնածավալ տվյալների բազայի եւ համընդհանուր համբավի շնորհիվ:

RARBG

RARBG կայքը հիմնադրվել է 2008 թվականին: Կայքի ինտերֆեյսը հարմար է դարձնում այն օգտվողների համար: Ֆիլմերի եւ հեռուստատեսային շոուների մեծ մասը նախնական դիտման համար ներկայցված են էսքիզներով, որպեսզի օգտվողները իմանան, թե ինչ են բեռնում:

LimeTorrents

LimeTorrents-ը հայտնի է դարձել խոշոր տորենտ կայքերի՝ դաշտից հեռանալուց հետո: LimeTorrent-ը հսկայական առցանց գրադարան ուն` ֆիլմեր, խաղեր, երաժշտություն, անիմե եւ հեռուստահաղորդումներ: Կայքի օպերատորը գործարկել է նաեւ iTorrents տորենտների քեշը, որն օգտագործվում է շատ այլ որոնողական համակարգերի կողմից:

Torrentz2

Torrentz2-ը փոխարինում է նախնական Torrentz.eu կայքին: Այսօր Torrentz2-ը առանց գրանցման ամենահայտնի տորենտ կայքերից մեկն է: Սա նոր հասցե է եւ Torrentz.eu-ի կրկնօրինակը, որը որոշ ժամանակ աշխարհի լավագույն տորենտն էր համարվում: Torrentz2-ի տվյալների բազան հսկայական տեղեկություններ է ներկայացնում աշխարհի մի շարք թրեքերների տորենտների մասին, ինչը օգնում է հեշտությամբ գտնել ցանկացած հետաքրքրող տորենտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ