News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծովային կանաչ կրիաների մեծ մասը, որոնք բնակվում են Մեծ Պատնեշային խութի հյուսիսային հատվածում, էգ են ծնվում, հայտնում է Usatoday-ը՝ վկայակոչելով Current Biology գիտական ամսագրի հետազոտությունը:

Մեծ Պատնեշային խութի հյուսիսում երիտասարդ կրիաների 99,8 տոկոսը էգ է: Մեծահասակ առանձնյակների գրեթե 87 տոկոսը նունպես էգեր են: Ըստ որում՝ նույն տեսակի արու կրիաների հարաբերակցությունը  Մեծ Պատնեշային խութի հարավային հատված էգ առանձնյակների հետ կազմում է երկուսը մեկին: Քվինսլենդի ափերին ընդհանուր բնակվում է այս տեսակի բնակալող մոտ 200000 էգ:

Մեծ Պատնեշային խութի հարավային հատվածում, որտեղ ավազը բավականին սառն է, էգերը նախկինի պես արուներին գերազանցում են, սակայն ավելի փոքր թվով: Հետազոտությունը ցույց է տվել, որ կրիաների ձագերի 67,8 տոկոսը էգ է, միջին տարիքի առանձնյակների թվում էգերը կազմում են 64,5 տոկոս:

Հետազոտողների կարծիքով՝ էգերի թվի մեծացումը տեղի է ունենում ավելի քան 20 տարի ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Եվ չնայած կրիաներին հատուկ է կլիմայական փոփոխություններին ընտելանալը, գիտնականները մտահոգված են, որ կրիաները կարող են չհասնել ներկայիս փոփոխությունների արագությանը: Դրանից բացի, հայտնի չէ, թե արական սեռի առանձնյակների ինչ քանակություն է անհրաժեշտ պոպուլյացիան պահպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ