News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լուիզիանայում բնակվող  ուսուցչուհուն դպրոցական ժողովից տարել են ձեռնաշղթաներով, հաղորդում է KATC-TV-ն։

Նշվում է, որ անգլերենի ուսուցչուհի Դեյշա Հարգրեյվը դպրոցական ժողովի ժամանակ ոչ սահմանված կարգով հանդես է եկել աշխատավարձի խնդրանքով, որից հետո իշխանության ներկայացուցիչը բռնել է կնոջ արմունկից եւ խնդրել հեռանալ։

«Պետք չէ»,-վրդովվել է Հարգրեյվը՝ հեռացնելով ոստիկանի ձեռքն իր արմունկից։

Ապա, ինչպես երեւում է կադրերում, իրավապահը հրել է ուսուցչուհուն հատակին եւ ձեռնաշղթաներ հագցրել, որից հետո դուրս են տարել դպրոցի շենքից։

Դպրոցը որեւէ մեղադրանք չի ներկայացրել ուսուցչուհու դեմ, սակայն կինը դեռ շարունակում է մնալ ճաղավանդակների հետեւում, քանի որ նա չի հնազանդվել ոստիկանության աշխատողին եւ  նրա համար, որ դուրս չի եկել, երբ նրանից պահանջել են դա անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ