News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


2017թ.-ի առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 172 հազար 402 զբոսաշրջիկ, մինչդեռ հարեւան Վրաստան այցելողների թիվն անցել է 7 մլն 500 հազարը:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների՝ Հայաստան այցելածների միայն 200 հազարն է մնացել հյուրանոցներում, մնացած 900 հազարը բնակվել են բարեկամների տներում կամ վարձով տրվող բնակարաններում: Հայաստան այցելած զբոսաշրջիկների 19,7 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել, 15,7 տոկոսը՝ Իրանից, 14,6 տոկոսը՝ ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից Հայաստան այցելածները կազմում են ընդհանուրի 21,4 տոկոսը: Վրաստանից Հայաստան եկել է ընդհանուրի ընդամենը 2,8 տոկոսը, մինչդեռ ըստ վրացական պաշտոնական տվյալների՝ Վրաստան ամենաշատը 2017թ.-ին այցելել են հենց հայաստանցիները՝ 1 մլն 718 հազար 16 մարդ։ Վրաստանի զբոսաշրջության ոլորտում հայերն արդեն առաջ են անցել Ադրբեջանից։ Նախկինում ամենաշատ զբոսաշրջիկներ Վրաստանն ընդունում էր Ադրբեջանից, բայց հիմա Ադրբեջանն արդեն երկրորդ տեղում է, երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ:

Նշենք, որ 2017թ.-ի 9 ամիսներին տուրիզմից Վրաստանը ստացել է 2 միլիարդ 200 միլիոն դոլարի եկամուտ։ Հայաստանի դեպքում 2017թ.-ի տվյալները դեռ չկան, բայց 2016թ.-ին Հայաստանը ստացել է շուրջ 1 մլրդ դոլարի եկամուտ: Այդ տարի Հայաստան էր այցելել 969 հազար մարդ:

Զբոսաշրջիկների թվով Հայաստանը զիջում է նաեւ Ադրբեջանին. 2017թ.-ին այնտեղ այցելել է 2 միլիոն 500 հազար զբոսաշրջիկ, ստացված եկամուտներն էլ կազմել են շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ