News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

2017 թվականին Հայաստանի մասնավոր հատվածում իրական ընկերությունների թիվը 7 հազարով մեծացել է: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ սրանք հիմնականում միջին եւ փոքր բիզնեսի ընկերություններն են: «ՀՆԱ-ում ՓՄԲ բաժինը կազմում է 28-29 տոկոս: Սակայն հաշվի առնելով տնտեսական ակտիվության իրական աճը՝ կարելի է ենթադրել, որ այն կարող էր 1 տոկոսով ավելի լինել եւ կազմել արդեն 30 տոկոս»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ այս ընկերությունների թվի մեծացման շնորհիվ մասնավոր հատվածում զբաղվածների թիվը հասել է մոտ 330 հազարի:

Փորձագետի կարծիքով՝ այս փաստը կարող էր 2017-ին գործազրկության 1-2 տոկոսով կրճատման հանգեցնել, որը կազմել է 18 տոկոս: Ըստ որում՝ աղքատության մակարդակը չի նվազել, ինչը պայմանավորված է գնաճով:

Չնայած դրան, Մակարյանն ընդգծեց, որ Հայաստանում արդյունաբերության աճ է գրանցվել: Այսպես՝ մեծացել է էլեկտրաէներգիայի արտադրման եւ արտահանման ծավալը, ինչպես նաեւ մոլիբդենի, պղնձի, երկաթամոլիբդենի եւ ցինկի: Շինարարության ոլորտում եւս աննշան աճ է նկատվում, որը կազմել է ընդամենը 0,3 տոկոս: Դրանից զատ, արտահանման ծավալը կարող էր հասնել 25 տոկոսի, իսկ ներմուծման ծավալը 28 տոկոս է կազմել եւ լիովին կարող է 30 տոկոսի հասնել: Ըստ որում՝ մեծացել է նաեւ ներքին ապրանքաշրջանառությունը եւ կազմել 26,4 տոկոս: Հայաստանում 2017-ին մեծացել է նաեւ ներքին արտադրությունը: Ինչպես նշեց Գագիկ Մակարյանը, մեծացել է սպիտակեղենի արտադրությունը՝ հիմնականում հյուրանոցային հատվածի հաշվին:

2017-ին, սակայն, գրանցվել է անասնագլխաքանակի բավականին լուրջ կրճատում, որը դարձել է մսի գնաճի պատճառներից մեկը:

«Հայաստանում պատշաճ կերպով չեն օգտագործվում ինֆլյացիայի կարգավորման մեխանիզմները»,- դժգոհեց տնտեսագետը՝ միաժամանակ ընդունելով, որ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, եւ իշխանությունները չեն սահմանափակվի ձեռք բերած հաջողություններով:

Տրանսֆերների մասին խոսելիս Գագիկ Մակարյանը նշեց, որ 2017-ին տրանսֆերներն աճել են 250 մլն դոլարով: Նա սա չափազանց կարեւոր եւ դրական գործոն է համարում, քանի որ նշված միջոցները շատ կարեւոր են երկրի սոցիալ-տնտեսական բավականին ծանր իրավիճակի ենթատեքստում: Սակայն, փորձագետի գնահատմամբ, 2018-ին երկրում ներդրումները 700 մլն դոլարը չեն գերազանցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ