News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տնային ռոբոտները, յոգայի երկրպագուների համար ակնոցները, միկրոթարգմանիչները, հաղորդիչները, որ կարող են որոշել մթերքի որակը եւ կեղծ թղթադրամները, ինչպես նաեւ այլ նորույթներ ներկայացված են Լաս Վեգասում բացված CES Gadget Show ցուցահանդեսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ցուցահանդեսից ուղիղ հեռարձակում կատարող Wired պորտալի տեղեկացմամբ՝ ամենահետաքրքիր նորույթներից մեկը յոգայի երկրպագուների համար նախատեսված ակնոցն է: Muse ընկերության մշակողները դրանց մեջ հաղորդիչներ են տեղադրել, որոնք թույլ են տալիս գրանցել մեդիտացիայի ժամանակ գլխուղեղի ակտիվությունը, ինչպես նաեւ գլխի դիրքը եւ տարբեր դիրքերում հավասարակշռությունը պահպանելու ունակությունը:

Intel ընկերությունը ցուցադրել է լիովին ինքնավար ավտոմեքենայի հաղորդիչների միջոցով «աշխարհին նայելու» հնարավորությունը, իսկ Samsung ընկերությունը ավտոմեքենայի կոնցեպտ է ներկայացրել, որում 5-րդ սերնդի կապի բջջային համակարգերի օգտագործման հնարավորությունների հաշվին կարելի ուղղակի ղեկի մոտ աշխատել:

USA Today պարբերականի գնահատմամբ՝ առավել հետաքրքիր ցուցադրանմուշներից են մոտոցիկլետավարի սաղավարտի համար նախատեսված Nuviz դիսփլեյը՝ ներկառուցված նավիգատորով եւ տեսախցիկով, Nura «ինքնուսույց» աուդիոականջակալները, որոնք կարելի է հարմարեցնել օգտատիրոջ լսողական հնարավորություններին, ինչպես նաեւ Mars միկրոականջակալները՝ թարգմանիչով ներկառուցված, որը հատուկ նախատեսված է Ասիայի երկրների համար: Եվս մեկ էլեկտրոնային թարգմանիչ, որը ստացել է Travis the Translator անունը, ապահովում է 20 լեզվից թարգմանություն օֆլայն ռֆեժիմում եւ 80 լեզվից՝ WiFi-ի միջոցով միանալիս:

Ամենափոքր ցուցադրանմուշներից մեկը եղունգի չափով հաղորդիչն է, որը կարող է հեռարձակել Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման, օդի փոշով աղտոտման մակարդակի մասին տվյալները, ցույց տալ օդի խոնավության մակարդակը եւ ջերմաստիճանը: Սմարթֆոնին միացված այն կարող է հիշեցնել արեւապաշտպան քսուք քսելու  անհրաժեշտության կամ արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելու օպտիմալ ժամանակի մասին:

Տնային գործերի օգնական ռոբոտ Buddy-ն, որն առաջին անգամ ցուցադրվել է անցյալ տարվա ցուցահանդեսում, արդիականացել է եւ հիմա կարող է պարզագույն հարցերի պատասխանել, տիրոջ հարցմամբ բնակարանից տեսապատկերներ հեռարձակել նրա սմարթֆոնին, երաժշտություն միացնել եւ էկրանին ցուցադրել եղանակի մասին վերջին տեղեկությունը:

Ի թիվս այլոց, ցուցահանդեսում ներկայացվել է նաեւ LinkSquare հաղորդիչը, որը կարող է հայտնաբերել ստամոքսի ինֆեկցիաների հարուցիչներին, ինչպես նաեւ ստուգել ալկոհոլային խմիչքների որակը: Դրանից զատ, այս սարքը մշակողները պնդում են, որ այն կարող է հայտնաբերել անգամ կեղծված թղթադրամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ