News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Իսահակյան եւ Աբովյան փողոցների հատման մասում՝ Օղակաձեւ այգում «ՍԱՍ» սուպերմարկետի հետեւի մասում, նոր շինություն է կառուցվում: Կառուցապատումն իրականացվում է «Գրին ֆլորա» ՍՊԸ-ի պատվերով, այն նախատեսվում է ավարտել  2019 թ-ի հունվարի 23-ին։ Այդ մասին նշված է տարածքում տեղադրված ցուցանակի վրա:

Այգու շուրջ 100 քմ տարածքում տրակտոր է աշխատում, որը խորը փոսեր է փորել, սակայն ծառեր չեն հատվել, մեքենան աշխատում է ծառերի արանքում:

«Գրին  Ֆլորա» ՍՊ ընկերության տնօրենի որդու՝ Միքայել Բուռնուչյանի խոսքով, կառուցվում է մեկ հարկանի առեւտրային տարածք, ամեն բան օրինական է արվում, ծառերը պահպանվելու են: Նա նշել է, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ նպատակլով է օգտագործվելու շինությունը՝ կարող է լինել բանկային տարածք, խանութ կամ սրճարան:

Տպել
Ամենաշատ