News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն երկու շաբաթից կներկայացնի սպառողական շուկայում գների ուսումնասիրության արդյունքները։ Այս մասին հունվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի տնտեսական ուսումնասիրությունների օֆիսի ղեկավար Սուրեն Փարսյանը։

Նրա խոսքով՝  Բյուրոյի կողմից անցկացվող ուսումնասիրությունը ուղղված է պարզելու, թե հարկային դրույքաչափերի բարձրացումը որքանով է համապատասխանում գների ներկա մակարդակին։ «Տնտեսության եւ բնակչության համար բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված գազի ակցիզային հարկի փոփոխությունն ամենացավալին էին, քանի որ այդ ապրանքներն ունեն ոչ միայն սպառողական, այլ նաեւ տնտեսական նշանակություն․ դրանց գների բարձրացումը ազդում է Հայաստանում արտադրվող ապրանքների եւ ծառայությունների արժեքի վրա, այսինքն, մենք չենք կարող  փախչել մուլտիպլիկացիոն էֆեկտից»,-նշել  է Դաշնակցության ներկայացուցիչը։

Փարսյանը նշել է, որ դիզվառելիքի ակցիզային հարկը 1 տոննայի դիմաց  35 հազար դրամից նվազել է մինչեւ 13 հազար դրամ, սակայն փոխարենը դիզվառելիքի համար ԱԱՀ է սահմանվել։ Բենզինի համար ակցիզը ավելացել է՝ 1 տոննայի համար 25 հազար դրամից հասնելով  40 հազար դրամի, իսկ սեղմված գազի ակցիզը  հազար մետր խորանարդի դիմաց   8300 դրամից հասել է 25 հազար դրամի։ Արդյունքում դիզելային վառելիքը Հայաստանում թանկացել է՝ 390 դրամից հասնելով 440 դրամի։ Premium տեսակի բենզինը 430 դրամից էժանացել է 420 դրամի, իսկ Regular տեսակի բենզինը թանկացել է՝ 420 դրամից հասնելով 440 դրամի։ Սրա հետ մեկտեղ 1 մետր խորանարդ սեղմված գազի դիմաց  գները մայրաքաղաքում եւ մարզերում տարբերվում են։  Երեւանում գինը աճել է 190 դրամից հասնելով 210 դրամի, իսկ մի շարք մարզերում գրանցվել է 20 դրամով ավելի պակաս գին։

«Մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչու է սեղմված գազի գները մարզերում եւ մայրաքաղաքում տարբեր։ Հասկանալի է, որ այնտեղ ավելի քիչ են վճարում տարածքի վարձակալության համար, բայց Երեւանում պահանջարկը ավելի շատ է եւ վարձակալության բարձր գները փոխհատուցվում են դրանով»,-եզրափակել է Սուրեն Փարսյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ նոր հարկային եւ մաքսային օրենսգիրքը, որի հետ կապված մի շարք հարկային դրույքաչափեր Հայաստանում փոփոխվել են, այդ թվում՝ ակցիզային հարկը, ինչպես նաեւ ավարտվել է ԵՏՄ շրջանակներում մաքսային արտոնյալ շրջանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ