News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Սիսիանի տեղամասից կատարված գողությունը. առաջադրվել է մեղադրանք:

ՀՔԾ-ից NEWS.am_ին հայտնում են, որ 2018թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 4-ի ժամը 18:00-ից հունվարի 5-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել «Հայփոստ» ՓԲԸ Սիսիանի տեղամասի սպասարկման սրահ եւ հափշտակել առկա գումարը:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ՝ կատարված գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տեղամասից հափշտակությունը կատարել է Սիսիան քաղաքի բնակիչը՝ ծնված 1977թ., հունվարի 5-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սիսիանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը մերժվել է եւ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ