News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։

2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 19.30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ Ա.Խեչոյանը՝ ծնված 1988 թվականին:

Նույն օրը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն: Ա.Խեչոյանը ճանաչվել է տուժող, սակայն չի հարցաքննվել՝ առողջական վիճակով պայմանավորված։

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1996 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները՝ շարժառիթը պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրք Քեւին Օքսուզի դեմ ՀՀ–ում հարուցված քրեական գործը կարճվել է
ՀՀ–ում խոշոր չափով հարկերի վճարումից խուսափելու փաստով ԱՄՆ քաղաքացի...
Իտալիայում «առցանց մաֆիայի» դեմ պայքարի գործողություն են իրականացրել
Համացանցի միջոցով արված անօրինական խաղագումարներից ստացված հսկայական եկամուտները հանցագործները ներդնում էին անշարժ գույքի մեջ կամ ապօրինի փոխանցում արտասահմանյան բանկերի հաշիվներին...
Կարճլիկ թմրաբարոնի պաշտպանական կողմ. «Սինալոա» կարտելը Մեքսիկայի նախագահներին կաշառքներ է տվել
Մեքսիկայի ամենափնտրվող թմրաբարոններից մեկը ԱՄՆ վարչակազմին հանձնվել է 2017 թվականի հունվարին՝ Բարաք Օբամայի վարչակազմի վերջին օրը...
Հայաստանի բնակիչներին կասկածում են Բրիտանիայում կրիպտոարժութային խարդախության համար
Աբրահամյանն ու Ավետիսյանն ամենայն հավանականությամբ կանգնած են Cryptobank UK-ի ետևում…
Նյու Յորքում անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում սկսվում է նարկոբարոն Էլ Չապոյի դատավարությունը
Դատարանում հանդես կգան ավելի քան տասը վկաներ․․․
Ունի սակավամտություն և նախկինում դատապարտված է. ո՞վ է ընտանեկան բռնության զոհ դարձած 20–ամյա կնոջ ամուսինը
NEWS.am–ի տեղեկություններով՝ Երևանում դաժան ծեծի հետևանքով մահացած 20–ամյա Քրիստինեի ամուսինը, 30–ամյա Իլլարիոն Նունուշյանը նախկինում դատապարտված է եղել...
Partner news