News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհում սմարթֆոնների առաջատար արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը որոշել է իր հաջորդ սմարթֆոնի՝ Galaxy S9 ներկայացման ժամկետը։ Այս մասին ZDNet պարբերականի լրագրողներին հայտնել է հեռախոսային ստորաբաժանման՝ Samsung Electronics-ի ղեկավար Ջոնգ Ջին Կոն Լաս Վեգասում CES2018 ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է Vesti-ն։

Կոյի խոսքով՝ նորույթի անոնսը կհամընկնի Բարսելոնայում կայանալիք խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ MWC-ի բացման հետ։

Չնայած Samsung-ի թոփ-մենեջերը ճշգրիտ ամսաթիվը չի նշել, հայտնի է, որ ցուցահանդեսը տեղի կունենա այս տարվա փետրվարի 26-ից մինչեւ մարտի 1-ը: Սովորաբար, Samsung-ը ներկայացնում է իր նորույթները MWC-ի հանրության համար բացվելուց մի քանի օր առաջ։

Սպասվում է, որ Samsung-ը կներկայացնի առաջատար սմարթֆոնի երկու տարբերակ` կոմպակտ Galaxy S9-ը եւ ընդլայնված էկրանով Galaxy S9+-ը: Նոր արտադրանքը կփոխարինի 2017 թվականի մարտին Նյու Յորքում ներկայացված եւ ապրիլին վաճառքի հանված Galaxy S8 եւ S8+-ին: Այս սմարթֆոններն առաջինն կլինեն Samsung-ի սարքավորումների մեջ 18,5:9 կողմերի հարաբերակցությամբ էկրանի եւ գաջեթի մասին փորձագետների ու լրագրողների դրական կարծիքների առումով։

Դատելով տեղեկության արտահոսքից՝ Galaxy S9-ը եւ նրա «ավագ եղբայրը» առնվազն արտաքինից շատ չեն տարբերվի իրենց նախորդից: Առավել ուշագրավ կլինի էկրանի շրջանակի կրճատումը, ինչպես նաեւ մատնահետքի սենսորի տեղափոխվելը ավելի հարմար տեղ՝ հետեւի տեսախցիկի ոսպնյակի տակ: Բնականաբար, նոր արտադրատեսակները կունենան նոր Qualcomm պրոցեսոր`Snapdragon 845-ը եւ ներկառուցված եւ «առատ» օպերատիվ հիշողության ծավալ: Բացի դրանից, ակնկալվում է, որ ֆոտո- եւ վիդեոնկարահանումների որակի մեջ զգալի թռիչք է տեղի ունենալու, որի շնորհիվ Samsung սարքավորումներն արդեն մեկ տարի է առաջատարն են:

Samsung-ի առաջատար S ուղղության նորույթները, ըստ Կոյի, չեն սահմանափակվի: Նա խոստացել է, որ 2019 թ. կորեական ընկերությունը կթողարկի ճկվող սմարթֆոն (նախկինում Կոն նշել էր, որ դա կարող է տեղի ունենալ արդեն 2018 թվականին):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ