Թունիսում անհայտ անձինք սինագոգ են նետել երկու Մոլոտովի կոկտեյլ (բենզինով պայթուցիկ, շշառումբ): Միջադեպը տեղի է ունեցել Ջերբա կղզում, որը համարվում է Թունիսի գլխավոր հրեական համայնքի բնակավայրը։ Կղզում է տեղակայված 2500-ամյա Գրիբի սինագոգը։
Հրեական համայնքի նախագահ Ջերբի Պերես Թրաբելսին Associated Press-ին հայտնել է, որ հարձակումը կատարվել է երկու մոտոցիկլավարների կողմից: Նրա խոսքով՝ սինագոգը չի տուժել: «Հանցագործները ցանկացել են տարաձայնություններ առաջացնել հրեա եւ մահմեդական համայնքների միջեւ, որոնք երկար տարիներ է կղզու վրա ապրում են ներդաշնակության մեջ», - ասել է Թրաբելսին։