News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պեկինը Փարիզից 184 A320 ինքնաթիռ է պատվիրել: Պատվերի գումարը կարող է կազմել մոտ 18 մլրդ եվրո: Այս մասին Չինաստան կատարած այցի վերջին օրն ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է RFI-ն:

AFP-ն պատվերն անվանել է «չտեսնված»: 13 չինական ավիաընկերությունների համար նախատեսված 184 ինքնաթիռների առաքումը նշանակվել է 2019-2020 թվականներրին, հայտնել են Ելիսեյան պալատից:

 AFP-ն, վկայակոչելով ինքնաթիռների պաշտոնական արժեքը, նշում է, որ պատվերի գինը կարող է հասնել 18 մլրդ եվրոյի: Airbus-ը սակայն հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Չինաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների միջեւ ստորագրվել են միլիարդավոր եվրոների գործարքներ:

 Փարիզը ակնկալում է Չինաստանի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը լրացնել, որը հասել է 30 միլիարդ եվրոյի:

«Ֆրանսիան Չինաստանից ներմուծել է 45 միլիարդ եվրոյի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 15 միլիարդի: Մեզ այս իրավիճակը ձեռնտու չէ», - Չինաստանի մայրաքաղաքում գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Մակրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ