News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցությունների հնարավորությունը, սակայն նշել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ դիվիդենդներ հնարավոր կլինի ստանալ: «Ով գիտի, ինչ հետեւանքներ դա կունենա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, հաղորդում է Reuters- ը:

Նա ասել է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը նրան տեղեկացրել է, որ Փհենյանի հետ բանակցությունները լավ են անցել: «Հուսով ենք, որ դա ամբողջ աշխարհին հաջողություն կբերի, այլ ոչ միայն մեր երկրին: Մենք առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում հետեւելու ենք զարգացումներին», - ասել է նա:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ Մուն Ջեինի հետ զրույցի ընթացքում Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ն «հարմար հանգամանքներում եւ ճիշտ ժամանակին» է ցանկանում Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ