News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբիայի առափնյա պահակախումբը հաղորդում է, որ Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մոտ 100 ներգաղթյալ անհետ կորել է: Սա մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում երրորդ դեպքն է:

Ափ է տեղափոխվել 279 մարդ, որոնք ճանապարհորդում էին երեք փչովի նավակներով: Փրկարարական գործողությունը տեւել է մոտ 12 ժամ:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը փախստականներին տրամադրել է ջուր եւ սնունդ: ՄՄԿ տվյալներով՝ փրկված ներգաղթյալների մեծ մասը աֆրիկյան երկրներից են, այդ թվում` Գամբիայից, Սենեգալից, Սուդանից, Մալիից եւ Նիգերիայից:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նաեւ տեղեկացնում է, որ տարեսկզբից Միջերկրական ծովում առնվազն 81 մարդ խորտակվել է: Իսպանիայի եւ Մարոկոյի ափերին մահացել է 5, Լիբիայի եւ Իտալիայի ջրերում `76 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ