Ադրբեջանում մահացել է Ներքին զորքերում ծառայող մի զինվոր: Ինչպես հաղորդում է APA-ն, դեպքը գրանցվել է Ադրբեջանի ներքին զերքերի Հաջիգաբուլի շրջանում տեղակայված N զորամասում:
Բեյլագանի շրջանից իսկական զինվորական ծառայության զորակոչված 22-ամյա Անար Չերքեզ օղլու Բալաքիշիեւի վիճակը կտրուկ վատացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ զինվորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Մահված պատճառները պարզված չեն: