News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խորապես մտահոգված է այն լուրերով, որ անցյալ շաբաթ խաղաղ ցույցերի պատճառով հազարավոր Իրանի քաղաքացիներ բանտարկվել են: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հետագա լուրերն այն մասին, որ «ռեժիմը տանջում է կամ սպանում է որոշ ցուցարարների մեծ անհանգստություն են առաջացնում»:

Սպիտակ տունը շեշտում է, որ Իրանում ցուցարարները օրինական բողոքներ են ներկայացնում, այդ թվում `պահանջելով դադարեցնել կառավարության կողմից իրականացվող ճնշումը, կոռուպցիան եւ ազգային ռեսուրսների յուրացումը:

«ԱՄՆ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Իրանում բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում`վերջին ցույցերի զոհերին»:

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշհադը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի վերջին տեղի են ունեցել զանգվածային ցույցեր: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով՝ բողոքի ակցիաները տեղի են ունենում երկրում ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքների հետեւանքով: ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 20 մարդ դարձել է զանգվածային անկարգությունների զոհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ