News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան Աստանայի օդանավակայանը փակել են եղանակային վատ պայմանների պատճառով, Facebook-ի իր էջում հայտնել է Ղազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Աստանայի «Նուրսուլթան Նազարբաեւ» միջազգային օդանավակայանը թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներով օդերեւութաբանական պայմանների պատճառով փակվել է մինչեւ Աստանայի ժամանակով 13.00»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղեւորներին խորհուրդ է տրվել իրենց չվերթների տեղեկությունները ճշտել ավիաընկերությունների կենտրոններում:

Աստանայում չորեքշաբթի առավոտից ձյան առատ տեղումներ են սկսվել, որոնք ուղեկցվում են ուժգին քամիներով, ճանապարհներին տեսանելությունը վատ է: Դպրոցներում դադարեցվել են առաջին հերթափոխի 1-11-րդ դասարանների դասերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ