News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մտադիր է Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարների եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի կարեւորությունը աշխարհում անվտանգության շահերի շրջանակում:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Միացյալ Թագավորության ԱԳՆ-ից, Ջոնսոնը Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ժան Իվ Լե Դրիանի, Զիգմար Գաբրիելի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդպման կմեկնի հինգշաբթի:

«Մեծ Բրիտանիան մշտապես հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրն առանցքային է, այն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում: Կենսականորեն կարեւոր է, որ մենք այս գործարքը պահպանելու համար շարունակենք աշխատել եվրոպացի գործընկերների հետ: Համաձայնագիրը անվտանգություն եւ բարգավաճում է ապահովում Իրանի ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար: Եվ այս համատեղ շահերը դրված կլինեն Բրյուսելում մեր բանակցությունների հիմքում»,- նշված է Ջոնսոնի հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ, Ջոնսոնը հիշեցրել է, որ Լոնդոնի եւ Թեհրանի միջեւ որոշ հարցերի առումով տարաձայնություններ կան, այդ թվում՝ Իրանի հրթիռային ծրագրի:

«Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին բողոքներին՝ ես Իրանի ԱԳ նախարար Զարիֆին կհասկացնեմ, որ օրենքի համաձայն խաղաղ ցույցերի իրավունքը ցանկացած իսկապես հաջողակ հանրության համար կենտրոնական է: Ես նաեւ կբարձրացնեմ մեր երկրների երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիների վերաբերյալ հյուպատոսական հարցերին վերաբերող թեման»,- նշել է Ջոնսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ