News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար մի քանի տարի կպահանջվի: Այս մասին Fox News-ի եթերում նշել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս քայլի ծրագրումը սկսվել է: Ինչպես գիտեք, մեր հյուպատոսությունը գտնվում է Երուսաղեմում: Նախագահը հայտարարել է ծրագրումը սկսելու, տեղ ընտրելու եւ ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության մասին: Կարծում եմ՝ մի քանի տարի կպահանջվի, մինչ մենք կկտրենք ժապավենը»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, որ «որոշումն ընդունված է, մենք մեր դեսպանատունը տեղափոխում ենք Իսրայելի մայրաքաղաք»:

«Արդեն ավելի քան 20 տարի շարունակ [ԱՄՆ] մի վարչակազմը մյուսից հետո, Կոնգրեսի մի կազմը մյուսից հետո Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք են ճանաչել: Սակայն ԱՄՆ ոչ մի նախագահ չէր համարձակվում առաջ քայլ անել եւ այդ որոշումը կյանքի կոչել: Նախագահ Թրամփը իր համոզմունքների հիման վրա նման որոշում ընդունեց, եւ ես Իսրայել այցի ժամանակ ինձ համար պատիվ կհամարեմ հաստատել այս որոշման անփոփոխությունը»,- նշել է Փենսը: Նրա խոսքով՝ Թրամփն այսպիսով «հաստատել է ԱՄՆ հավատարմությունը Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման գործընթացին»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Սպիտակ տունը, հունվարի 19-ին ԱՄՆ փոխնախագահը շրջագայության կմեկնի Մերձավոր Արեւելքի երկրներ: Հունվարի 20-ին Փենսը Եգիպտոսում բանակցություններ կվարի երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ, հունվարի 21-ին կմեկնի Հորդանան, որտեղ կհանդիպի երկրի թագավոր Աբդալլահ II-ին, իսկ հունվարի 22-ից 23-ը կգտնվի Իսրայելում, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: ԱՄՆ փոխնախագահը ծրագրել է նաեւ ելույթ ունենալ Կնեսեթում եւ այցելել Երուսաղեմում Լացի պատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ