News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին իր հանրահայտությամբ առաջ է անցնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ նրան նախագահի թեկնածու առաջադրելու լուրերի ֆոնին, այս մասին վկայում են Rasmussen Reports ընկերության հարցման արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուինֆրին կիրակի Լոս Անջելեսում ելույթ է ունեցել «Ոսկե Գլոբուսի» 75-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Նրա ելույթից հետո ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Ուինֆրին քննարկում է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուինֆրիին կհաղթի, բայց կասկածել է, որ նա ընտրություններին կմասնակցի:

Հարցման համաձայն՝ Թրամփ-Ուինֆրի մենամարտի դեպքում պոտենցիալ ընտրողների 48 տոկոսը կքվեարկեր Ուինֆրիի օգտին, իսկ 38 տոկոսը՝ Թրամփի: Եվս 14 տոկոսը չի կողմնորոշվել ընտրության հարցում: Հիպոթետիկ դիմակայությունում հեռուստահաղորդավարուհուն կաջակցի դեմոկրատների 76 տոկոսը, հանրապետականների 22 տոկոսը եւ անկախ ընտրողների 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 66 տոկոս հանրապետականներ, 12 տոկոս դեմոկրատներ եւ 38 տոկոս անկախ ընտրողներ:

Այն հարցում, թե Թրամփը կվերընտրվի՞ երկրորդ ժամկետ, հարցվածները կրկին կուսակցական հատկանիշով են բաժանվել: Այսպես հանրապետականների երկու երրորդը համոզված է, որ Թրամփը կվերընտրվի: Ըստ որում՝ դեմոկրատների 42 տոկոսը կարծում է, որ Թրամփը 2020 թվականի ընտրություններում կպարտվի, իսկ 45 տոկոսը հույս ունի, որ Թրամփին իմփիչմենթ կներկայացնեն դեռեւս մինչեւ հաջորդ ընտրությունները:

ԱՄՆ հազարավոր քաղաքացիների շրջանում հարցումը, որոնք հայտարարել են, որ 2020 թվականին կքվեարկեն, անցկացվել է հունվարի 8-9-ը: Հարցման վիճակագրական սխալը կազմում է +/-3 տոկոսային կետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ