News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շնաբուծության ամերիկյան ակումբը (American Kennel Club) շների երկու նոր ցեղատեսակ է ցուցակագրել, այս մասին հայտնում է կազմակերպության կայքէջը, փոխանցում է «Գազետա»-ն:

Նոր ցեղատեսակներից մեկը վանդեյան բասեթ-գրիֆոնն է: Ցեղատեսակը նախատեսված է Ֆրանսիայում նապաստակների որսի համար: Նշվում է, որ դրանք ակտիվ շներ են, որոնց ամենօրյա վարժություններ են հարկավոր: Մյուս ցեղատեսակը նիդերլանդական կոյկերխոնդյեն է: Այն ի հայտ է եկել մի քանի հարյուրամյակ առաջ Եվրոպայում բադերի որսի համար: Շների այս ցեղատեսակը հայտնի էր հոլանդական վերնախավի շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ