News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խոհանոցային վառարանները ամբողջ Ասիայում տների անբաժանելի մաս են հանդիսանում՝  ընտանիքները հաճախ օգտագործում են հեշտ հասանելի եւ մատչելի կենսավառելիք, ինչպես օրինակ՝ ծղոտ կամ կենդանական արտաթորանք կերակուրը պատրաստելու համար, գրում է Gismeteo-ն:

Նախկինում  բազմաթիվ հետազոտական խմբեր, հիմնվելով լաբարատոր փորձերի վրա, ամբողջ աշխարհում ապացուցել են, որ  կերակուր պատրաստելու կամ բնակարանները տաքացնելու համար արտանետվող ծուխը ունի կործանարար ազդեցություն շրջակա միջավայրի վրա եւ հատկապես Հնդկաստանում: Չնայած տեխնոլոգիաների առաջընթացին՝ շատ մարդիկ չեն ուզում կամ չեն  կարող  նոր ու անվտանգ վառարաններ օգտագործել: Արդեն մի քանի տարի է Վաշինգտոնի համալսարանի Սեն   Լուիսում (ԱՄՆ) գիտնականների մի թիմ ուսումնասիրել է խնդիրը եւ լուծման հնարավոր ուղիները: Այժմ նոր ուսումնասիրությունը տալիս է իրական մասշտաբների հստակ պատկերը:

2015 թ. դեկտեմբերին հետազոտողները 20 օր շարունակ մի շարք  փորձեր են անցկացրել Կենտրոնական Հնդկաստանի Ռայպուր քաղաքում, որտեղ ընտանիքների ավելի քան երեք քառորդը խոհանոցային վառարաններ է օգտագործում սննդի պատրաստման համար: Հետազոտողները Հնդկաստանի տարբեր մասերից հավաքված կենսավառելիքի տարբեր տեսակներ են վառել, պատրաստել են տարբեր կերակուրներ տարբեր օդափոխման պայմաններում, ապա գրանցել են արտանետումների մակարդակը՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիական սարքեր։ Արդյունքները ապշեցնող էին։ Լաբորատոր փորձերի ժամանակ արտանետումները որոշ դեպքերում 2 անգամ ավելի էին նախկին ցուցանիշներից։

Թեեւ անհրաժեշտ է կլիմայի եւ առողջության վրա  խոհանոցային վառարանների արտանետումների ճգրիտ գնահատական տալու ուսումնասիրություններ, սակայն հետազոտողները նշում են, որ իրենց աշխատանքը նշատակաուղղված է գործընթացի բարելավմանը, որը կչափի եւ կգնահատի ազդեցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ