News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հավանության է արժանացրել Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի  ազգային զեկույցը (2013-2016 թվականների համար)։ Որոշման նախագիծը ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Հայաստանը վավերացրել է Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան 2004 թվականի հունվարին։ Խարտիայի կատարման շուրջ զեկույցը ներկայացվում է երկու տարին մեկ անգամ։

Եվրոպական սոցիալական խարտիան Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված  կոնվենցիա է, որը ամրագրում է մարդկանց սոցիալական իրավունքները։ Ընդունվել է 1961 թվականին, ուժի մեջ է մտել 1965 թվականին։ 1996 թվականին ընդունվել եւ 1999 թվականին ուժի մեջ է մտել  Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ