Թայլանդում Ինտերպոլին հաջողվել է ձերբակալել Յամագուտա գում ճապոնական յակուձա խմբավորման (Ճապոնիայում կազմակերպված հանցագործության խմբավորում) առաջնորդ 74-ամյա Սինեհարի Սիրաին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Coconuts Bangkok-ն։
Սիրաին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ 2003 թվաականից՝ սպանության կասկածով։
Պարբերականի տվյալներով՝ հանցագործին հնարավոր է եղել ձերբակալել ֆեյսբուքյան վիրուսային լուսանկարի միջոցով։
Լուսանկարում բազմաթիվ դաջվածքներով տղամարդը բակում սեղանի խաղեր էր խաղում: