News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Վինար» ընկերությունը վերջապես մարել է գյուղացիներին ունեցած իր պարտքերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ հավելելով, որ այս հարցը, որը երեք տարի չարչրկվում էր, մշտապես գտնվել է ՀՀ նախագահի ու գյուղատնտեսության նախարարի ուշադրության կենտրոնում:

«Այդ հարցը լուծվեց, «Վինար» ընկերության կողմից երեկ մեր ներկայությամբ գումարները բաժանվել են: 34 մլն դրամի պարտք էր մնացել, որից 31 մլն դրամը բաժանվել է, մնացած 3 մլն-ը եւս կա, ուղղակի տեխնիկական պատճառներով գյուղացիները չեն ներկայացել: Առաջիկա օրերին դա էլ կբաժանվի»,-ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, բանջարեղենի եւ խաղաղի մթերումների դիմաց վճարումները մոտ 90 տոկոսով կատարվել են. «Վերամշակողները գյուղացիների հետ պայմանավորվել են, որ մինչեւ ապրիլի 1-ը՝ վերջին ժամկետ, կվճարեն բոլոր պարտքերը: Դա չի նշանակում, որ չեն վճարվել, ըստ պայմանագրերի տարաժամկետ վճարման պայմաններով տրամադրվել է բերքը եւ մգումարի մեծ մասը փոխանցվել է գյուղացիներին»,-ասաց փոխնախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շուրջ 3 տարի «Վինար» ընկերությունը չէր վճարում գյուղացիներից մթերված խաղաղի դիմաց: Նախորդ տարի ամռանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել էր, որ քանի որ «Վինար» գինու գործարանը կրկին չի մարել ֆերմերների պարտքը, ձեռնարկությամբ կզբաղվի դատախազությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ