News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դիզվառելիքի թանկացումը էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով, եթե դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա իրենք մշակելու են ծրագիր, որ որոշակի չափով սուբսիդավորւմ իրականացվի: Փոխնախարարը նշեց, որ ըստ իրենց նախնական հաշվարկների, վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի գնի ընդամենը 2 դրամով ավելացման. «Դրա համար մենք կատարելու ենք վերլուծություններ, գների մոնիտորինգ գյուղմթերքի շուկաներում: եթե խնդիրը լինի ռիսկային, պետք է սուբսիդավորել, դրա վերաբերյալ կա հանձնարարական: Եթե կլինի խնդիր, պատրաստ ենք սուբսիդավորելու վառելիքի գինը»:

Ռոբերտ Մակարյանը նաեւ նշեց, որ իրենք խնդիր ունենք մրցունակ դարձնելու մեր գյուղմթերքը. «Մեր բոլոր ծրագրերը՝ լիզինգի, ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման, վարկերի ծրագրերը հենց ուղղված են մրցունակության բարձրացմանը»:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում գյուղմթերքների մասով սոցիալական ապրանքների ցանկ կներկայացվի կառավարություն, ինչպես նաեւ կներկայացվի համալիր ծրագիր տեղական արտադրության խթանման ու ներմուծման փոխարինման ուղղությամբ:

«Եղել են ապրանքներ, որ թանկացել են, կան նաեւ բազմաթիվ ապրանքներ, որոնք էժանացել են:  2017 թվակաը չորային էր, ոռոգման հետ կապված խնդիրներ կային, ուստի ժամանակավորապես գները բարձրացել են, բայց դա ժամանակավոր երեւույթ է, որովհետեւ նույն կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբերին, բայց գյուղացիներն ունեն ամբարված պաշար, որը կմտնի շուկա եւ գների նվազում կլինի:

Պանիր արտադրողների, թռչնամիս արտադրողների հետ հանդիպում կլինի, որ հասկանանք, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը: Հիմնականում դա պայմանավորված է կերի թանկացման հետ»,-ասաց նա:

Նշենք, որ հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված բարձրացել է դիզվառելիքի ակցիզային հարկը, որի հետեւանքով Հայաստանում դիզելային վառելիքի գները բարձրացել են շուրջ 40 դրամով:

Տպել
Ամենաշատ