News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ հունվարի 11-ի իր նիստում հավանություն տվեց «Պարկ գրուպ» ԱՊԸ կողմից ներկայացված հանգստի եւ ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:

Ըստ նախագծի՝ 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով: Նախագծով առաջարկվել է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի եւ զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով եւ սննդի սպասարկման կետերով։

Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն դոլար, որը նախատեսվում է իրականացնել ինչպես սեփական, այնպես էլ` փոխառու բանկային միջոցների ներգրավմամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 350 աշխատատեղ` միջինը 200 000 դրամ աշխատավարձով։ Ծրագրի ետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ։

Կառավարության նիստից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախկինում կային այդ տարածքի վարձակալներ, եւ ներդրողը նաեւ պարտավորություն է վերցրել այդ վարձակալների հետ բանակցել եւ փոխհատուցում տրամադրել եւ այդ ամենի ավարտից հետո քաղաքապետարանը նոր պայմանագիրը կնքի, եւ քաղաքաշինական այդ ծրագիրը կիրականացնեն. «Այնտեղ ջրային միջավայր, շատրվաններ են լինելու, եւ երբ էսքիզային տարբերակը նայում ենք, ապա եվրոպական չափանիշների լավագույն հանգստի գոտին է լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ