News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործով:

Արզումանյանը դատական հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որի համաձայն 2007 թվականի մայիսին դատարանը չի կարողացել բավարար չափով հիմնավորել իր կալանքը:

Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում է եղել (ազատության եւ անվտանգության իրավունք/ ողջամիտ ժամկետներում դատավարության կամ մինչ դատավարության սկսելը ազատության իրավունք): Հայաստանը 2000 եվրո կվճարի Արզումանյանին, ինչպես նաեւ կփոխհատուցի դատական ծախսերը:

Նշվում է, որ հայցվոր Ալեքսանդր Արզումանյանը 2007 թվականի մայիսին ձերբակալվել եւ կալանքի տակ էր առնվել: Դատարանները նրա ձերբակալման որոշումը կայացրել էին հանցանքի ծանրության եւ այն վտանգի հիման վրա, որ նա կարող էր խուսափել հետաքննությունից: Մինչեւ սեպտեմբերին վերջինիս ազատարձակումը, կալանավորման ժամկետը բազմիցս երկարաձգվել էր՝ չնայած Արզումանյանի առարկություններին:

Այժմ Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ