ԵԱԿՀ-ում իտալական  նախագահությունը կենտրոնանալու է ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների լուծման վրա։

«Չափազանց դժվար ժամանակներ են ԵԱՀԿ երկրների տարածքում անվտանգության ապահովման առումով: Վերջերս Ուկրաինայում եւ նրա շուրջ տեղ գտած ճգնաժամը հարցականի տակ դրեց այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում է ԵԱՀԿ-ն: Բացի այդ, մենք կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել  բոլոր հիմնական ձգձգված հակամարտությունները եւ դրանց ազդեցությունը քաղաքացիական բնակչության կյանքում՝ լինի դա Վրաստանում կամ  Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի վերաբերյալ»,-նշել է Իտալիայի նախագահության ծրագրում:

Վիեննայում ներկայացնելով Իտալիայի նախագահության գերակայությունները` Իտալիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ նրանք կաջակցեն Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, որպեսզի գտնեն հակամարտության վերջնական համաձայնեցված լուծումը»: