News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում գտնվող «Գորգիաս Պրես» ակադեմիական հրատարակչությունը, որն առաջատարն է երկրում արեւելագիտական գրականության հրատարակման բնագավառում, լույս է  ընծայել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանի «Արամեագիտության եւ ասորագիտության ներածություն» դասագրքի անգլերեն թարգմանությունը:

Դասագիրքը հայերեն լույս է տեսել Երեւանում 2015 թվականին եւ առաջացրել արտասահմանյան մասնագետների մեծ հետաքրքրությունը, ինչը եւ պայմանավորել է գրքի անգլերեն թարգմանության անհրաժեշտությունը:

Մոտ 600 էջ հաշվող աշխատությունը պարունակում է արամեացիների եւ ասորիների պատմության, լեզվի, հոգեւոր եւ նյութական մշակույթի, կրոնական կյանքի, այսօրվա հիմնախնդիրների համապարփակ նկարագիրը:

Ա. Հակոբյանը Հայաստանում եբրայագիտության եւ ասորագիտության հիմնադիրն է: 2003 թվականին լույս է տեսել նրա «Արդի եբրայերեն», իսկ 2005 թվականին՝ «Դասական ասորերեն» դասագիրքը: Վերջինը 2010 թվականին ռուսերեն թարգմանությամբ հրատարակել է Ռուսաստանի խոշորագույն՝ «ԱՍՏ-Պրես» հրատարակչությունը. դա ասորերենի ռուսալեզու միակ դասագիրքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ