Ստամբուլի Բալաթայում տեղակայված շարժական Սուրբ Ստեփանոս երկաթե եկեղեցին այցելուների առաջ իր դռներն է բացել թարմացումից հետո։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, 1898 թվականին ստեղծված եւ դեռեւս միակ երկաթե եկեղեցին հանդիսացող բուլղարական Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաբացումը Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըդլըրմի եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի մասնակցությամբ։
Նշենք, որ բուլղարական երկաթե եկեղեցու ճարտարապետն է եղել Հովսեփ Ազնավուրը։