«Արմավիր» ՔԿՀ-ում օրեր առաջ կալանավորի ինքնասպանության փորձ է կանխվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Ինքնասպանության փորձը կանխվել է ՔԿՀ ծառայողների կողմից:
Մեր տեղեկություններով կալանավորը մեղադրվում է խմբակային գողության մասնակցելու հոդվածով: Նա փորձել է ինքնասպանություն գործել սրբիչը որպես պարան օգտագործելու մջոցով:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները պարզվում են: