News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի խորհրդական չի եղել եւ հայտնել է իր տեսակետը, որն ամենևին էլ ԱԳՆ տեսակետը չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի աղմուկ հանած հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ ինքը ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:

Շավարշ Քոչարյանի խոսքով, Թաթուլյանը բավականին մեծ աջակցություն է ցուցաբերում Սոչիի հայ համայնքին. «Վերջիվերջո, Սոչիում հսկայական հայ համայնք ունենք: Համայնքում խնդիրներ երբեմն առաջանում են, դա եկեք ֆիքսենք, իսկ ինչ վերաբերում է խորհրդական լինելուն, նորից եմ կրկնում՝ նա այլեւս խորհրդական չէ, իսկ երբ եղել է, արտահաստիքային է եղել»:

Հարցին՝ ի՞նչ խորհուրդներ է տվել Ռուբեն Թաթուլյանը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես կողքին չեմ եղել: Չգիտեմ: Մարդկանց պետք է բազմակողմանի դիտարկել, ինքը դրական դեր էլ է կատարում: Սոչիում մենք ունենք հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում հայ համայնքի հետ, եւ ինքը շատ է աջակցում, եկեք դա ֆիքսենք: Նա այլեւս խորհրդական չէ, եղել է արտահաստիքային խորհրդական»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուբեն Թաթուլյանն իր հարցազրույցում նշել էր, որ ինքը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։ Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը սակայն նշել էր, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, սակայն հիմա այդ կարգավիճակը չունի»:

Տպել
Ամենաշատ