News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները վաղը՝ հունվարի 12–ին կհավաքվեն կառավարության մոտ որոշելու իրենց հետագա անելիքները։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում ասել է «Լոգոս»  իրավապաշտպան ՀԿ–ի նախագահ Արա Մելիքջանյանը։ Նշենք, որ կառավարությունն այսօր հաստատել է նախագիծը, որով ապրիլի 1–ից  սահմանափակվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը։ 

«Առաջարկների փաթեթը մշակել ենք, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պայմանավորվել ենք վաղը հավաքվենք ցուցարարներով, որովհետեւ դա միայն մեր որոշելիքը չէ, պետք է հավաքվենք ու հասկանանք իրենց նպատակը, որովհետեւ մեր պայմանավորվածությունը խախտվեց»,–ասել է Արա Մելիքջանյանը։ 

 Նա դժվարացել է ասել, թե ինչ ձեւաչափով են շարունակելու պայքարը։

«Ցույցի մասնակիցների հետ համատեղ կորոշենք հետագա քայլերը, սա հավաքական պայքար է, չեմ կարող ասել՝  ինչ են լինելու հետագա քայլերը։ Մենք պայմանավորվել էինք, որ առաջարկությունների փաթեթը վաղը բերենք կառավարություն ներկայացնենք։ Մենք գիտեինք, որ օրակարգում այս հարցը ներառված չի եղել, բայց ռիսկ տեսել ենք, որ օրակարագից րոպեներ առաջ այն ընդգրկվի օրակարգում։  Չէինք հավատում, որ նախարարությունը կարող է այդպես անազնիվ գտնվեր ու խաբեր բոլորին։  Ասում են՝ եկեք բանակցենք, լսենք  ձեր առաջարկները, բայց առաջարկները չլսելով՝ քայլ են կատարում, այսինքն՝ խաբում են ժողովրդին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ