News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոր հարկային օրենսգրքի ներդրումից հետո հանրապետությունում գներն աճել են։ Այս մասին հանդես գալով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցով հրավիրված տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ հունվարի 11-ին  հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ կտրուկ աճել են սեղմված գազի, դիզելային վառելիքի եւ բենզինի գները: «Մոտ ապագայում, իսկ ավելի կոնկրետ երկրորդ կիսամյակում, հանրային սննդի ոլորտում հարկերը եւս  կաճեն: Եվ նման իրավիճակում ես զարմանում եմ, որ կառավարությունը, բարձրացնելով հարկերը, զարմանում է, որ գնաճ է տեղի ունենում երկրում»,-նշեց Մելքումյանը՝ հիշեցնելով, որ 2018 թ. աշխատավարձերի եւ սոցիալական վճարումների աճ չի լինի:

Մելքումյանը առաջարկել է վերադառնալ մինչեւ հունվարի 1-ը գործող եկամտային հարկի դրույքաչափերին, ավելին՝ հնարավորության դեպքում դրանք կրճատել։ Օրինագծի հեղինակներն առաջարկում են 150-300 հազար աշխատավարձ ստացող  քաղաքացիների համար հարկի դրույքաչափերը կրճատել 28 տոկոսից մինչեւ 26 տոկոս, իսկ 150-ից ցածր ստացողների համար՝ 23 տոկոսից մինչեւ 21 տոկոս։

Սակայն խորհրդարանական մշտական հանձնաժողովը չի սատարել նախաձեռնությունը եւ տվել է բացասական եզրակացություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ